Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ալեքսանդր Լապշին. Իսրայելն ինքը լինելով «օկուպացնող» պետություն՝ հազիվ թե իրեն երկակի բարոյականություն թույլ տա

Ալեքսանդր Լապշին. Իսրայելն ինքը լինելով «օկուպացնող» պետություն՝ հազիվ թե իրեն երկակի բարոյականություն թույլ տա
19.09.2017 | 07:32

Իսրայելը, ինքը լինելով «օկուպացնող» պետություն՝ հազիվ թե իրեն երկակի բարոյականություն թույլ տա` գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում: «Վերջին օրերին իսրայելցի շատ հասարակական գործիչներ և առանձին դիվանագետներ ինձ բուռն քննադատում էին՝ իբր այդ բլոգերի պատճառով չի կարելի Ադրբեջանի հետ հրաշալի հարաբերությունները հարցականի տակ դնել: Խախտել ես Ադրբեջանի օրենքները՝ Ղարաբաղ այցելելով, ազերական բանտում նստիր: Այսպիսի վարկած է Մինսկում արտահայտել, օրինակ, Իսրայելի հարգարժան դեսպան Յոսեֆ Շագալը:


Ընդգծելով, որ Շագալն անձամբ շատ բան է արել իմ ազատագրման համար, ինչի համար շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, Իսրայելն ինքը լինելով «օկուպացնող» պետություն՝ հազիվ թե իրեն թույլ տա նման երկակի բարոյականություն: Ինձ քննադատողները տեղյա՞կ են, որ 1967-ին Սիրիայից գրավված Հոլանի բարձունքներ այցելությունը Սիրիայի օկուպացված տարածքների մասին օրենքի խախտում է: Սիրիացիներն օրինական իրավունք և ռեսուրս ունեն Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելու Հոլանի բարձունքներ այցելած ցանկացածի, այդ թվում՝ նախկին դեսպանների նկատմամբ:


Առավել ևս, որ Ադրբեջանը ցույց է տվել, որ սարսափելի ոչինչ տեղի չի ունենա՝ լրագրողները կաղմկեն և կմոռանան: Ի դեպ, մենք հիշատակել ենք Պաղեստինի մասին, որը աշխարհի ոչ մի երկրի կողմից Իսրայելի մաս չի ճանաչվում, բայց որտեղ ապօրինի 300 հազար հրեա պաղեստինցի՞ է ապրում»,- գրում Լապշինը:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ